X-Group ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի սկզբնական կադրերը տրամադրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

X-Group ընկերության մարքեթինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ընկերությունը խոստանում  է կես միլիոն դրամ պարգևավճար այն քաղաքացուն, որը կտրամադրի կադրեր հրդեհի բռնկման սկզբնական ժամանակահատվածից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորդ տեղյակ եք և վստահ ենք, սրտագին ցավում եք Իսակովի պողոտայում՝ Դոմուս խանութ սրահում բռնկված հրդեհից:
Անշարժ գույքի սեփականատերը, ցանկանում է տեղեկանալ հրդեհի ակունքի և դրա իրական պատճառների մասին, ինչը կարող է աջակցել նաև քննությունն իրականացնող իրավապահ մարմիններին, ուստի հայցում է ձեր օգնությունը և խոստանում 0,5 միլիոն դրամի չափով պարգևավճար այն քաղաքացուն, ով կուղարկի տեսահոլովակ, որտեղ երևում են հրդեհի նախնական կադրերն ու պատճառները։

Ծանոթություն՝ պարգևավճարին արժանի նյութը ընտրվելու է հետևյալ սկզբունքով՝ հրդեհի սկիզբը պատկերող լուսանկարներից և/կամ տեսաձայնագրություններից նախ ընտրվելու են ամենավաղ կատարվածները, դրանց միջից ընտրվելու են իրողությունն ամենալավ արտացոլողները, որոնցից արդեն ընտրվելու է ամենաորակյալը, որը և կարժանանա պարգևավճարին:

Լուսանկարները և տեսաձայնագրությունները կարող եք ուղարկել ինչպես անձնական նամակով, այնպես էլ կարող եք տեղադրել մեկնաբանությունում»,-գրել է Հովսեփյանը։




Լրահոս