Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թվականի եռակողմ համաձայնագրից. ՌԴ փոխվարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հռչակագրից, որը ստորագրվել է 2020 թվականին Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից և նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա, կամ՝ առնվազն մեկուկես տարի անցած ամառվանից»,- պարզաբանել է նա:




Լրահոս