Այս պահին Գլխավոր դատախազության շենքի դիմաց «Սրբազան պայքար» շարժումը ակցիա է իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որ Գլխավոր Դատախազը վայր իջնի և բացատրություն ներկայացնի այս գործընթացների վերաբերյալ, որոնք իրենք իսկ սկսել են։ Նրանց տրվել է 20 րոպե ժամանակ։
Ցուցարարները ակցիայի ժամանակ խրտվիլակ էին բերել, որտեղ Նիկոլ Փաշինյանը հեծանիվի վրա է։
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Սրապիոնյան