Երևանում և Կոտայքի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 20։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Աբովյան, Նալբանդյան, Խանջյան, Տ.Մեծի, Նար-Դոսի, Այգեստան, Չարենցի, Ալ.Մանուկյան, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։




Լրահոս