Ռոման Տրոցենկոն և Geopromining-ը ԶՊՄԿ-ի հետ որևէ կապ չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 12-ին հրապարակել էր հոդված «ՀՀ թիվ մեկ հարկատուն ԵՄ պատժամիջոցների տակ է. ունեզրկման հետքերով» վերտառությամբ։

Հոդվածում գրել էինք, որ 2021 թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունի նոր բաժնետեր՝ ռուս միլիարդատեր, կասկածելի կենսագրություն ունեցող Ռոման Տրոցենկոն։ Պարզվեց, որ վերջինիս «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ձեռք է բերել Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ն ու շտապել ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ վարչապետի աշխատակազմին: Տեղեկացնենք, որ 2023 թվականի վերջին միլիարդատեր գործարար Ռոման Տրոցենկոն իր բաժնետոմսերի 69%-ը վաճառել է AEON Infrastructure Corporation հոլդինգային խմբում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայաստանյան բիզնես դաշտ մտնելուց հետո` Տրոցենկոյին պատկանող ընկերության բոլոր անուղղակի բաժնետոմսերն օտարվել են Սվետլանա Էրշովային։ Մինչդեռ պարզ էր դարձել, որ Սվետլանա Էրշովան միշտ եղել է Ռոման Տրոցենկոյի կորպորացիաների անդամ՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ Այսինքն՝ չի բացառվում, որ ձեւական գործարք է եղել:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչների կողմից ArmLur․am-ը ստացավ պարզաբանում, որ Ռոման Տրոցենկոն և Geopromining Investment (CYP) Limited-ն ուղղակի կամ անուղղակի որևէ կապով ներառված չեն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետերերի և իրական շահառուների ցանկում։ Հետևաբար, վերջիններիս պատժամիջոցների ցանկում ներառել կամ կամ չներառելը որևէ կերպ չի կարող անդրադառնալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վրա։




Լրահոս