
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը այսօր, “Պոստ Սկրիպտում” մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ , նշեց, որ միայնակ են մասնակցելու ընտրություններին: Իրենք կուսակցական գրասենյակներ ունեն բոլոր մարզերում, բայց` բնակարաններում, քանի որ կուսակցությանը գրասենյակներ չեն հատկացնում նույնիսկ մայրաքաղաքում: Նա նշեց, որ ՆԺԿ-ն վերջին տարիների ամենահալածվող կուսակցությունն է` եղել են հետապնդումներ եւ ձերբակալություններ, այժմ էլ հեռուստաընկերությունները չեն հրավիրում իրեն:Ա. Կարապետյանը ընդգծեց` ընտրության օրը պաշտոնապես նշանակված չէ, պաշտոնապես չկա շտաբ, բայց կա շտաբի պետ` Հովիկ Աբրահամյանը: “Մեկը ԱԺ-ում նստած` շարիկ է գլորում, բոլորը գոհ են ոստիկանապետից, բայց նրան հանում են”,- նշեց նա` անտրամաբանական համարելով հայաստանյան իրականությունը: