
Թուրքական ավիաուղիների օդաչուն մահացել է Սիեթլից Ստամբուլ չվերթի ժամանակ։
«Սիեթլ-Ստամբուլ երթուղու TK204 չվերթն իրականացնող մեր Airbus 350 օդանավի կապիտան-օդաչու Իլչեխին Փեհլիվանը թռիչքի ժամանակ կորցրել է գիտակցությունը»,- X սոցիալական ցանցում հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչ Յահյա Ուստյունը։