Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է ավազակության և խարդախության 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 6 հետախուզվող և 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։