
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աղավնաձոր գյուղի 3-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է,որ անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13։56-ին: Այրվել է կուտակած մոտ 120 հակ անասնակեր, ծխահարվել՝ մոտ 80 հակ, մասամբ այրվել են տանիքի (40 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և մասամբ վնասվել է տանիքի ազբոշիֆերի ծածկը (մոտ 20 քմ)։