Հայկական կողմը պատրաստ է արդեն այս ամիս ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, և սա Երևանի պաշտոնական դիրքորոշումն է։
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ երեկ Փաշինյանը կրկնել է, որ համաձայնագրի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է երկու երկրների միջև, և Հայաստանն առաջարկում է ստորագրել փաստաթուղթ՝ համաձայնեցված կետերով, այնուհետև շարունակել բանակցություններն ու քննարկումները։
Ադրբեջանական կողմը, չնայած միջազգային հանրության աչքին խաղաղասեր երևալու համար տարբեր կեղծ հայտարարություններ է անում, բայց իր քայլերով հստակ ամենևին մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։
Ադրբեջանի բռնապետ նախագահ Ալիևն ամեն անգամ մի նոր նախապայման է դնում Հայաստանի առջև՝ անհնարին դարձնելով խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Մոսկվա կատարած իր այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Կրեմլում հանդիպել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանում Հայաստանի նորանաշնակ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Բարձրաստիճան պաշտոնյաները զրույցում քննարկել են կվադրոբերների հարցը․ այն երեխաների՝ շան պես քայլելու երևույթն է, որն այժմ տարածված է։
Փաստորեն, Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպման օրակարգն այնքան սնանկ է եղել, որ այլ հարց չեն ունեցել քննարկելու, դրա համար անցել են կվադրոբերներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան