Կցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Idram&IDBank հավելվածից օգտվելն արդեն ավելի հարմարավետ է, քան երբևէ։ Այսուհետ հավելվածում տեսանելի կլինեն ԱրՔա համակարգի բոլոր բանկերի կողմից թողարկված և օգտատիրոջ կողմից հավելվածին կցված քարտերի օնլայն մնացորդները։

Իդրամից հայտնում են, որ այս բարելավումը նախաձեռնել են բազմաթիվ օգտատերերի առաջարկների հիման վրա, և հիմա արդեն անմիջապես Idram&IDBank հավելվածում քարտի մնացորդը տեսնելու և իրենց գործարքների վերահսկողության հնարավորություն ունեն ոչ միայն IDBank-ի, այլ նաև այն ԱրՔա համակարգի կողմից թողարկված ցանկացած բանկային քարտի առցանց մնացորդը։

Իդրամից նաև հիշեցնում են, որ Idram&IDBank հավելվածում քարտ կցելը վայրկյանների հարց է, անհրաժեշտ է միայն մուտք գործել «Բանկինգ» բաժին, հաստատել, որ ծանոթացել եք պայմաններին, լրացնել քարտի տվյալները և վերջ, քարտը կցված է։ Արդեն կարող եք որպես վճարման աղբյուր ընտրել կցված քարտն ու միաժամանակ վերահսկել Ձեր քարտային մնացորդը։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հաճախորդների կողմից պահանջը կար․ «Բոլորիս համար էլ պարզ է՝ որքան հարմար է, երբ մի հավելվածում երևում են բոլոր քարտերիդ վրա առկա միջոցները, և հնարավոր է առանց լրացուցիչ գործողությունների պարզել մնացորդը։ Հույս ունենք, որ մեր հաճախորդներն ու օգտատերերը կգնահատեն նոր հնարավորությունը, իսկ բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հանդիսանում Idram&IDBank հավելվածի օգտատեր, սա հրաշալի առիթ կծառայի», – ասել է Արսեն Քդենյանը՝ հավելելով, որ հավելվածում բարելավվել է նաև դեպի ԱրՔա համակարգի քարտեր փոխանցումների բաժինը, մասնավորապես՝ քարտից քարտ փոխանցման հաստատման փուլում էկրանին արդեն արտացոլվում է փոխանցման հասցեատիրոջ Անուն Ազգանուն Հայրանունը, այսինքն՝ փոխանցողը նույն պահին վստահ է լինում, որ ճիշտ հասցեով է ուղարկում գումարը։

Idram&IDBank հավելվածի հնարավորություններն անընդհատ ընդլայնվում են։ Իդրամի և IDBank-ի ռազմավարական համագործակցության շնորհիվ արդեն մի քանի տարի է, ինչ հնարավոր է կատարել բոլոր ֆինանսաբանկային ու վճարային գործարքները՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված։ Թվային ապառիկից մինչև անհպում վճարումներ, փոխանցումներ, ժամանցի վայրերի տոմսերի գնում և շա՜տ ավելին․ այս ամենը վաղուց ընդամենը մի փոքր հատվածն է Idram&IDBank հավելվածի լայն գործիքակազմի, որի վրա շարունակաբար աշխատում են երկու ընկերությունները։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Баланс прикрепленных карт в приложении Idram&IDBank

Пользоваться приложением Idram&IDBank стало удобнее, чем когда-либо. Отныне в приложении будут видны онлайн-балансы карт, выпущенных банками системы АрКа и прикрепленных к приложению пользователем.

В Idram отмечают, что это улучшение было введено по многочисленным запросам пользователей. Теперь они могут контролировать онлайн-баланс карт как IDBank, так и других банков системы АрКа непосредственно в приложении.

Привязать карту к приложению Idram&IDBank можно всего за несколько секунд. Для этого нужно зайти в раздел “Банкинг”, согласиться с условиями, ввести данные карты, и она будет привязана. После этого Вы сможете использовать карту для оплаты и отслеживания баланса.

По словам директора Idram Арсена Кденяна, спрос со стороны клиентов был. «Всем нам понятно, насколько удобно, когда средства всех карт отображаются в одном приложении, и можно узнать баланс без каких-либо дополнительных действий. Мы надеемся, что наши клиенты и пользователи оценят новую возможность, а для всех тех, кто еще не является пользователем приложения Idram&IDBank, это послужит прекрасной возможностью», – говорит Арсен Кденян, отмечая, что раздел переводов на карты системы АрКа в приложении также было улучшено, в частности, на этапе подтверждения перевода с карты на карту на экране уже отображается имя получателя перевода, то есть отправитель при этом уверен, что он отправляет деньги на правильный адрес.

Приложение Idram&IDBank постоянно развивается. Благодаря стратегическому партнерству Idram и IDBank, пользователи могут совершать все банковские и платежные операции с помощью одного приложения: от цифровой рассрочки и бесконтактных платежей до переводов и покупки билетов. Компании продолжают улучшать функционал, предлагая пользователям все больше возможностей для удобного управления финансами.

КОМПАНИИ РЕГУЛИРУЮТСЯ ЦБ РА

Balance of Attached Cards in the Idram&IDBank App

Using the Idram&IDBank app has become more convenient than ever. From now on, users will be able to view the online balances of cards issued by ArCa system banks and attached to the app.

Idram reports that this improvement was introduced based on numerous user requests. Now, users can monitor the online balance of both IDBank cards and other ArCa system bank cards directly in the app.

Attaching a card to the Idram&IDBank app takes just a few seconds. Simply go to the “Banking” section, agree to the terms, enter the card details, and the card will be attached. After that, you can use the attached card for payments and track its balance.

According to Idram’s CEO, Arsen Kdenian, customer demand for this feature was high. “It’s clear to everyone how convenient it is to have all your card balances displayed in one app, allowing you to check balances without any additional actions. We hope our clients and users will appreciate this new feature, and for those who have not yet started using the Idram&IDBank app, this is a great opportunity,” said Arsen Kdenian. He also noted that the card transfer section for ArCa system cards has been improved. Specifically, during the confirmation stage of a card-to-card transfer, the recipient’s name is now displayed on the screen, ensuring the sender knows they are sending money to the correct account.

The Idram&IDBank app is constantly evolving. Thanks to the strategic partnership between Idram and IDBank, users have been able to perform all banking and payment operations through a single app for several years now, from digital installments and contactless payments to transfers and ticket purchases. This is just a small part of the wide range of features that both companies are continuously working on.

THE COMPANIES ARE REGULATED BY THE CBA




Լրահոս