«Շիրակ»-ի գլխավոր մարզիչը փոխվել է․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբում մարզչական կազմի փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գլխավոր մարզչի պաշտոնում Արսեն Հովհաննիսյանին փոխարինել է Ռաֆայել Նազարյանը:

«Շնորհակալություն ենք հայտնում Արսեն Հովհաննիսյանին անմնացորդ նվիրման ու կատարած աշխատանքի համար:

Արսեն Հովհաննիսյանը կշարունակի մնալ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի համակարգում:

Նոր գլխավոր մարզչի նշանակման, նրա մարզչական շտաբի մասին ավելի մանրամասն կներկայացնենք մի փոքր ուշ»,- նշված է հաղորդագրությունում։




Լրահոս