Եվրախորհրդարանը պահանջել է սառեցնել Վրաստանի ֆինանսավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների 495 կողմ, 73 դեմ, 86 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել են բանաձև, որով պահանջում են սառեցնել պաշտոնական Թբիլիսիի եվրոպական ֆինանսավորումը՝ հայտարարելով, որ Վրաստանի ներկայիս նահանջը ժողովրդավարությունից կասեցնում է այդ երկրի ինտեգրումը Եվրամիությանը:

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանին  Եվրամիության հատկացրած ողջ ֆինանսավորումը դադարեցնել մինչև այն պահը, երբ երկիրը կչեղարկի ոչ ժողովրդավարական օրենսդրությունը, մասնավորապես՝ «Օտարերկրյա գործակալների մասին» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքները, ինչպես նաև օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Պատգամավորները Եվրահանձնաժողովին խնդրել են նաև գնահատել, թե այս նոր օրենքները, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին Վրաստանում նշանակված խորհրդարանական ընտրությունների պայմաններն ինչպես են ազդում այն չափանիշների շարունակական կատարմանը, որոնց շնորհիվ 2017 թվականի մարտին Վրաստանին ընձեռվել էր Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ:

Նշվում է, որ թեև 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որն, ինչպես ակնկալվում է, կհաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ առաջ է մղում ավելի ուժեղ ավտորիտար օրակարգ։

Բանաձևից հետեւում է, որ եթե ընդունված օրենքները չեղյալ չհայտարարվեն, ապա առաջընթացը ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում անհնար կլինի։

 




Լրահոս