
Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Յագուար» մակնիշի մեքենան:
«Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է որպես կաշառք 20 հազար դրամ տալ պարեկներին: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։