Թիվի 5-ը գրում է. ««Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:
19 հոկտեմբերի 2020, օր 23-րդ
Այդ ի՞նչ կարևորագույն ուղերձ էր ուզում Փաշինյանը փոխանցել ժողովրդին, որ լուսադեմին, ֆեյսբուքում գրառմամբ 6 հարց է բարձրացնում Արցախի բանակցային գործընթացի, պատերազմական իրավիճակի մասին ու բացառապես օգտագործում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը:
Ինչի՞ մասին էր խոսել Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ, որ ներկաներից և ոչ մեկը չցանկացավ մանրամասներ հայտնել։
Իրականում, ի՞նչ որոշում էր կայացրել Փաշինյանը, որից արտախորհրդարանական ուժերը դժկամ էին:
Ինչու՞ հենց հոկտեմբերի 19-ին չի ընդունել Ռուսաստանի նախագահի միջնորդական առաջարկությունը՝ պատերազմը կանգնացնելու վերաբերյալ, այն դեպքում, երբ Պուտինի խոսքերով դրան կողմ է եղել նույնիսկ Ալիևը»:
Մանրամասները՝ տեսանյութում