ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ղազախստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ղազախստան: Նա հոկտեմբերի 14-16-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) կմասնակցի «Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր» միջոցառումների շարքին։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի հոկտեմբերի 14-16-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` «Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր» միջոցառումների շարքին մասնակցելու նպատակով:

2․ Ժաննա Անդրեասյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ:




Լրահոս