
Վիեննայի Երաժշտության և կատարողական Արվեստի համալսարանի, Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի համագործակցությամբ՝ Ավստրիայում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո անցկացվող «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը հոկտեմբերի 8-ին ավարտվեց Հայաստանից ժամանած «Գեղարդ» երգչախմբի համերգով։ Այս մասին հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։
«Յոզեֆ Հայդն» լեցուն սրահի բուռն ծափողջյուններով ուղեկցված համերգի ծրագրում հայկական հոգևոր և աշխարհիկ երաժշտական ժառանգության հայտնի ստեղծագործություններն էին՝ դասական և ժամանակակից մշակումներով: