Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին նշվում Է Հոգեկան առողջության համաշխարհային օրը, այս տարի այն նվիրված Է տարեց մարդկանց խնդիրներին: Բժշական փորձագետների կարծիքով՝ համաշխարհային միտումն այնպիսին Է, որ տարեց մարդկանց ֆիզիկական խնդրիներին ուշադրություն դարձնում են, իսկ մեծաթիվ հոգեկան խնդիրներին պատշաճ կարեւորություն չեն տալիս:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ այսօր աշխարհում 35,6 միլիոն մարդ տառապում Է դեմենցիայով (ձեռքբերովի թուլամտությամբ) եւ Ալցհայմերի հիվանդությամբ, մինչեւ 2030 թվականը նրանց թիվը կհասնի 65,7 միլիոնի, 2050-ին՝ 115,4 միլիոնի:

Ամբողջ աշխարհում տարեց մարդկանց ավելի քան 46 տոկոսն ունի հաշմանդամություն, ավելի քան 250 միլիոնը՝ դրա միջին կամ ծանր տեսակը: Տարիքի հետ նկատվում Է ինքնասպանությունների թվի աճ, 75-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում այս ցուցանիշը եռակի բարձր Է, քան 15-ից 24 տարեկանների շրջանում:




Լրահոս