Լուսանկարը՝ համացանցից
Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի առթիվ Մոսկվայում Ռուսաստանի բանակի կենտրոնական տանը այսպիսի մեկնարկով է կայացել Parajanov-fest համառուսաստանյան փառատոնը։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է մերժվում ապոստիլի վավերացումը:
Անի Հարությունյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`
ա. ներկայացված փաuտաթուղթը չի բխում Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներից,
բ. փաuտաթուղթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված՝ ապոuտիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ,
գ. դիմումում նշված է, որ փաuտաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր,
դ. փաuտաթղթում առկա են չհաuտատված ջնջումներ, փոփոխություններ կամ uխալներ,
ե. փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:
Նշված հիմքերով փաuտաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու oրվանից` մեկ oրվա ընթացքում: Փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հuտակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապոuտիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատաuխանի հետ միաuին դիմողին է վերադարձվում ապոuտիլ դնելու համար ներկայացված փաuտաթղթի իuկական oրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումի մերժումը oրենքով uահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Եթե ֆիզիկական անձի իրականացրած գործարքների նկատմամբ կիրառելի է ավելացված արժեքի հարկի շեմը, ապա ինչպե՞ս է որոշվում ԱԱՀ-ի պարտավորության մեծությունը:
Կարեն Մարտիրոսյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք` անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի` նշված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի պարտավորության մեծությունը որոշվում է`
ա. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառությունից, եթե անձի իրականացրած ապրանքի մատակարարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում գերազանցել է ԱԱՀ-ի շեմը,
բ. գույքի մատակարարման կամ ծառայության մատուցման գործարքի ընդհանուր հարկվող շրջանառության եւ ընթացիկ տարվա սկզբից իրականացրած բոլոր գործարքների ընդհանուր հարկվող շրջանառության հանրագումարի ԱԱՀ-ի շեմը գերազանցող գումարից, եթե անձի իրականացրած` ապրանքի մատակարարման եւ (կամ) ծառայությունների մատուցման գործարքների ընդհանուր շրջանառությունը նախորդ տարում չի գերազանցել ԱԱՀ-ի շեմը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապրանքների աճուրդային վաճառքի դեպքում աճուրդի կազմակերպչի համար հարկվող շրջանառություն է համարվում վաճառվող ապրանքների սեփականատիրոջ (այլ անձի) կողմից միջնորդավճարի (պարգեւավճարի, տոկոսի եւ այլն) գումարը: