Ինչքան գումար է ծախսվել կինոարտադրության համար․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2023 թվականին ՀՀ-ում արտադրված քանի՞ ֆիլմ է եղել և քանի՞սն են անավարտ։

2023 թվականին ավարտված 28 ֆիլմ է արտադրվել, այդ թվում 6 խաղարկային լիամետրաժ, 4 խաղարկային կարճամետրաժ, 3 անիմացիոն լիամետրաժ, 1 կինոարտադրություն, իսկ 14-ը՝ այլ արտադրանք և ծառայություն։

Ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերը արտադրության սզբից կազմել են 956.723 դրամ, որից 635.338 հազար դրամը խաղարկային լիամետրաժ ֆիմերի համար է տրամադրվել, 45.486 դրամը՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի համար, 45.425 դրամը՝ անիմացիոն լիամետրաժ ֆիլմերի համար, 4.496 դրամը՝ կինոարտադրության, իսկ 225.978 դրամը՝ այլ արտադրանքի և ծառայության համար։

2023 թվականին անավարտ ֆիլմերի քանակը կազմել է 16-ը, այդ թվում 3-ը խաղարկային լիամետրաժ, 3-ը՝ խաղարկային կարճամետրաժ, 3-ը՝ փաստավավերագրական լիամետրաժ, 1-ը՝ փաստավավերագրական կարճամետրաժ, 4-ը՝ անիմացիոն կարճամետրաժ և 1-ը՝ այլ արտադրանք ու ծառայություն։

Անավարտ ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերը 2023 թվականին արտադրության սկզբից կազմել են 461․003 դրամ, որից 241․661 հազար դրամը խաղարկային լիամետրաժ ֆիլմերի համար է տրամադրված եղել, 24․868 հազար դրամը՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի համար, 111․149 դւամը՝ փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմերի համար, 1600 դրամը փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմերի համար, 27․500 դրամը՝ անիմացիոն լիամետրաժ ֆիլմերի համար, 34․910 դրամը՝ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի համար, իսկ 19․315 դրամը՝ այլ արտադրանքի և ծառայության համար։

Ֆինանսական միջոցների մուտքեր եղել են ՀՀ բյուջեից, ծառայություններից և այլ աղբյուրներից։ Ֆինանսական ծախսերն էլ եղել են նյութական, ոչ նյութական, գործուղման, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման ծախսեր։

Աննա Սրապիոնյան




Լրահոս