
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի քաղաքային խորհուրդը նոր օրենք է մտցրել` քաղաքում կարգուկանոն ապահովելու համար,- հաղորդում է Delfi -ին: Նոր օրենքով կարգելվի փողոցներում մուրացկանություն անել եւ ողորմություն տալ: Արգելքին չհետեւելու քայլը կդիտվի որպես հասարակական կարգի խախտում: Բացատրելով այդ որոշումը` Վիլնյուսի իշխանությունները նշում են, որ փողոցներում մուրացկանությունը “փչացնում է քաղաքի արտաքին տեսքը”: Այս պահին երկրում ընթանում է տեղեկատվական արշավ, որի ընթացքում տեղի բնակիչներին եւ եկվորներին կոչ են անում ողորմություն չբաժանել: