ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր վերաբերյալ գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ինչ է սպասվում դատավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:

2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել և օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, իբրև թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված կեղծ լիազորագրեր և տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում և խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը՝ Էջմիածին քաղաքում, 1-ը՝ Երևանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են:

Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է:

ՀՀ քննչական կոմիտեում այս դեպքի վերաբերյալ անջատված մաս կար, որի քննությունը շարունակվում էր եւ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն անջատված մասը ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննություն իրականացնելու, քանի որ գործով շոշափվում է ԱԺ նախկին գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի անունը:

Ինչ է սպասվում գեներալի դատավոր դստերը, կհետեւենք քննության ընթացքին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս