ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ 2024 թվականին ՀՀ-ում արձանագրված հիվանդությունների բացարձակ և հարաբերական ցուցանիշների մասին։
2024 թվականին Հայաստանում գրանցվել է 338 մանրէային աղիքային վարակների դեպք, 130 ճշտված այլ աղիքային վարակների դեպք, 582 չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների դեպք, կենդանիների կողմից տուժելու 1074 դեպք, 1245 ջրծաղիկով վարակվելու դեպք, ՄԻԱՎ-ի 51 դեպք, ասկարիդոզի 150 դեպք, չճշտված հարուցիչով թոքաբորբի 629 դեպք, հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությամբ 127 դեպք, ոչ բժշկական նշանակության դեպքերի թունավորման 247 դեպք, դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 60 դեպք։
Բժշկական միջամտությունով պայմանավորված վարակներ 2024 թվականի հուլիս ամսին ևս գրանցվել են։
Օրինակ՝ հետվիրահատական վարակի 4 դեպք է գրանցվել, միզուղիների վարակի 7, արյան հունի վարակի՝ (լաբորատոր հաստատված) 9, աղեստամոքսային համակարգի վարակների 15 դեպք։
2024 թվականի հուլիս ամսին սուր շնչառական վարակների դեպքեր գրանցվել են 9836-ը, մաշկային ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, այդ թվում տրիխոֆիթիա, միկրոսպորիա, ֆավուս, քլամիդիային վարակ, հերպեսային վարակի (հասարակ հերպես) դեպքեր գրանցվել են 89 անգամ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեպքեր գրանցվել են 2-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան