
Բրազիլիայի Կալդաս-Նովաս քաղաքում շարունակվում է շախմատի Աշխարհի պատանեկան առաջնությունը:Մ-18 տարեկանների մրցապայքարում գերազանց է ելույթ ունենում Սամվել Տեր-Սահակյանը, ով 6 տուրերից հետո տարել է նույնքան հաղթանակ և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:6-րդ տուրում Սամվելն առավելության հասավ Տոմաշ Պետենյիի նկատմամբ: Ռոբերտ Աղասարյանը 0:1 հաշվով պարտվել է Դեյսի Կորիին և 3.5 միավորով զբաղեցնում է 27-րդ տեղը:Մ-16 տարեկանների մրցապայքրում առաջատարների թվում է Հովհաննես Գաբուզյանը, ով վաստակած 5 միավորով ևս 4 շախմատիստների հետ կիսում է 1-ին հորիզոնականը: 6-րդ տուրում Գաբուզյանն առավելության է հասել Խոսե Ֆելիքսի նկատմամբ: Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան Լեոն Մոնսի հետ և 4 միավորով զբաղեցնում է 23-րդ տեղը: