ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարծել են՝ ահաբեկիչներ են, ուսուցչին տապալել են․ ինչ է կատարվել Ջոն Կիրակոսյանի դպրոցում երեխաների աչքի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում այսօր խուճապահար իրավիճակ է եղել:

Ֆեյսբուքյան օգտատեր, «Բարի մամա» ՀԿ հիմնադիր Մարինա Ադուլյանը, ում երեխան սովորում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցները իր երեխայի ֆիզիկայի դասին մտել են դասասենյակ․

«Ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։ Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել»։

Իրավիճակին ահազանգեց նաեւ փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հայտնելով․

«Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել։ Մի խոսքով՝ ԿԱՇՄԱՌ»։

Դեպքին անմիջապես արձագանքեց քննչական կոմիտեն․

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով»։

ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեը սահմանում է 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված արարքը, որը`
կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Ասել է, թե ԱԱԾ-ն դպրոց է մտել անառակաբարո արարք կատարելու տեղեկությունների հիման վրա եւ դպրոցի ֆիզիկայի ուսուցչին ձերբակալել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս