ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վարդագույն շոուն» իսկական իրարանցում էր ստեղծել Կենտրոնում. ով է պատասխանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր շարունակ համացանցում շատ թեժ քննարկվում է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կատարված «վարդագույն միջոցառումը»: Մի խումբ տղամարդիկ վարդագույն հագուստով շրջում էին կենտրոնում և անհանգստություն պատճառում անցորդներին:

Շատ տեսանյութերում երևում է, թե ինչպես են քաղաքացիները բղավում, որ նրանք հեռու գնան իրենցից՝ վախ առաջացնելով թե՛ երեխաների, և՛ թե մեծաահասակների մոտ:

Շատերի համար սա ընկալվեց սատանայական երևույթ, իսկ պետական կառույցները այդպես էլ չմեկնաբանեցին, թե որն է նման միջոցառման նպատակը, ով է պատասխանատուն և ինչու են նման սարսափելի իրավիճակ ստեղծում քաղաքի հենց կենտրոնում:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դա քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումը չէ, իսկ կազմակերպիչը High fast-ն է կազմակերպել, այլ մանրամասների չի տիրապետում:

ArmLur.am-ը փորձեց նաև կապ հաստատել High fast կազմակերպության հետ՝ մեր հարցերի պատասխանները գտնելու համար, սակայն մեր զանգերը կրկին մնացին անպատասխան։

Էմմա Մարտիրոսյան

 




Լրահոս