
24 երկիր հաստատել է մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին պետությունների ղեկավարների մակարդակով, ևս ութը կներկայանա երկրորդ կամ երրորդ դեմքով, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ցանկանում եմ նշել, որ այս 32 երկրից 24 երկիր հաստատել է Կազանի գագաթնաժողովին առաջնորդների մասնակցությունը, 8 երկիր, ըստ մինչ օրս եղած տվյալների, կներկայանա երկրորդ կամ երրորդ դեմքով։ Ընդհանուր առմամբ կա 32 երկրի մասնակցություն։ Բայց դեռ ժամանակ կա, և մենք հուսով ենք, որ մասնակիցների շրջանակը կհամալրվի»,- ճեպազրույցում ասել է Ուշակովը։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում՝ հոկտեմբերի 22-ից 24-ը։