Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդլայնել է առանց վիզայի ռեժիմի պայմանները Վրաստանի բոլոր քաղաքացիների համար։ Իրավական ակտերի պորտալում հրապարակված հրամանագրի նոր տարբերակն այլևս չի պարունակում բացառություններ, որոնց համար նախկինում վիզա էր պահանջվում։
Մասնավորապես, այժմ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն «աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով», խոսքը վերաբերում է նաև Ռուսաստանում կրթություն ստանալ ցանկացողներին։