Կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում այսօր խուճապ էր. ԱԱԾ աշխատակիցները կոպիտ գործողություններ են ձեռնարկել հենց դասարանում ուսուցչի նկատմամբ, որը մեղադրվում է անառակաբարո դրսևորումների համար:
Համացանցը ակտիվորեն քննարկում է դպրոցում կատարված դեպքը, թե ինչպես է ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել դպրոցում և դպրոցի աշխատակցին տեղափոխել ՀՀ քննչական կոմիտե՝ աշակերտներին փաստացի ահաբեկելով:
Ֆեյսբուքյան օգտատեր, «Բարի մամա» ՀԿ հիմնադիր Մարինա Ադուլյանը, ում երեխան սովորում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցները իր երեխայի ֆիզիկայի դասին մտել են դասասենյակ և ուսուցչին տապալել գետնին, քաշել մազերից ու այդ ամենը երեխաների աչքի առաջ:
Իրավիճակին ահազանգեց նաեւ փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ում երեխաները ևս սովորում են այդ դպրոցում:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն, ԿԳՄՍՆ-ն, ՄԻՊ-ը հանդես եկան հայտարարությամբ:
ArmLur.am-ը նկատեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ևս այսօրվա թիվ 1 թեմայի հետ կապված նյութերից մեկում մեկնաբանություն է թողել՝ վիրավորելով և սպառնալով լրագրողներին:
Ընդ որում, իշխող խմբակցության պատգամավորը, որ հրապարակավ սպառնում է պատժել լրագրողներին, մեկնաբանությունները գրել է տառասխալով:
Մեկնաբանությունը՝ ստորև