Շվեյցարիայի Նիոն քաղաքում hոկտեմբերի 9-10-ը կայացել է փախստականների համար նախատեսված Unity Euro Cup-2024 մրցաշարը, որի 16 մասնակից երկրների շարքում էր նաև Հայաստանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Վիճակահանության արդյունքում Հայաստանի թիմն ընդգրկվել էր C խմբում, որտեղ մրցակիցներն էին Սլովենիան, Լատվիան և Մալթան:
Հայաստանի փախստականների հավաքականը հաղթել է Մալթային (1-0) ու Սլովենիային (2-1), պարտվել Լատվիային (1-2) ու խմբում գրավել երկրորդ տեղը:
Վերջին խաղում Հայաստանի թիմը 2-1 հաշվով հաղթել է Իսպանիային ու մրցաշարն ավարտել է 5-րդ տեղով։