Ամբողջ աշխարհում ավելի քան 730 միլիոն մարդ սովի է մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում ավելի քան 730 միլիոն մարդ սովի է մատնված։ Այս մասին Բեռլինում իր զեկույցի ժամանակ հայտարարել է Welthungerhilfe սովի դեմ գերմանական մարդասիրական հասարակական կազմակերպությունը։

Կազմակերպությունը նշել է, որ Ենթասահարյան Աֆրիկան և Հարավային Ասիան սովի ամենաբարձր մակարդակ ունեցող տարածաշրջաններն են:

«Անընդունելի է, որ համաշխարհային հանրությունը պատշաճ կերպով չի կատարում սովին վերջ տալու իր հանձնառությունը», – ասվում է Welthungerhilfe-ի զեկույցում:

Welthungerhilfe-ն ընդգծել է, որ զեկույցի հիմքում գենդերային հավասարության բացակայության, պարենային անապահովության և կլիմայի փոփոխության հետևանքների միջև ընկած կապերն են։ Կանայք և աղջիկները ամենաշատն են տուժում սովից:

Փորձագետները ուսումնասիրությունն անցակցրել են 136 երկրում։ Սովի աճի վրա ամենաշատ ազդող գործոններ են՝ ճգնաժամերը, զինված հակամարտությունները, կլիմայի փոփոխության հետևանքները և պարտքի բարձր մակարդակը։




Լրահոս