
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի կենտրոնում կատարել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի բրոնզյա հուշարձանի բացումը. այն նվիրված է Խորհրդային միության փլուզման գործում Ռեյգանի մեծ ներդրմանը։ Իր ելույթում Սաակաշվիլին աել է. “Ռեյգանը Վրաստանը պոկեց նրանց (Ռուսաստան) ձեռքերից, ինչի համար Ռուսաստանը ձգտում է ռևանշի հասնել։ Այսօր պատմական ռևանշի փորձեր են ձեռնարկվում՝ ի պատասխան նրա, ինչ արել է Ռեյգանը։ Նրանք վերականգնել են Խորհրդային միության օրհներգը, իսկ մենք կանգնեցրինք Ռեյգանի հուշարձանը։ Որքան էլ որ Խորհրդային միության վերականգնման համար խաչակրաց արշավանքներ հայտարարվեն, ազատությունն անպայմանորեն հաղթելու է”։