
ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հերթական պաշտոնյայի հրաժարականը պայմանավորված է իշխանությունների կողմից ՀԷՑ-ի վրա գործադրվող ճնշումներով։
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ ՔՊ-ն լծվել է ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանից խլելու գործին, ու տարբեր միջոցներով ճնշումներ է բանեցնում։ Անգամ Նիկոլ Փաշինյանն է միջամտում այս գործընթացին։
Հենց այս նույն պատճառով երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Քրիստինա Մուշեղյան