Այսօր COP29-ին ընդառաջ Հայաստանում տարբեր գրասենյակների առաջ ակցիաներ են իրականանալու։
Ակցիաները կիրականանան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ շենքի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ։
Նշենք, որ ակցիաները մեկնարկելու են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի բակից։
Հավելենք նաև, որ ակցիաները կսկսեն ժամը 11։00-ից։
Հարկ է նշել, որ 2024 թվականի նոյեմբեր ամսին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում նույնպես մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Աննա Սրապիոնյան