Այս պահին ՄԱԿ-ի գրասենյակի և մյուս դեսպանատների մոտ ակցիաներ են սկսվել։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 11-ին ժամը 11։00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ շենքի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության , Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ ակցիաներ են իրականանալու և նամակներ են փոխանցվելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբեր ամսին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում նույնպես մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Հավելենք, որ վերը նշված նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
Նշենք նաև, որ COP29-ին մասնակցելու հետ կապված ՀՀ-ն առայժմ ոչ մի հստակ պատասխան չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան