Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը 2025 թվականին կհասնեն 50,5 միլիարդ եվրոյի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի զինված ուժերի ծախսերն, ըստ ակնկալիքների, հաջորդ տարի կավելանան մինչև 50,5 միլիարդ եվրո: Այդ մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով հանրապետության բյուջեի նախագիծը։

Ըստ AFP-ի տվյալների՝ «2025 թվականի համար Ֆրանսիայի կառավարության պատրաստած բյուջեի նախագիծը նախատեսում է պաշտպանական ծախսերի ավելացում 3,3 միլիարդ եվրոյով: Այդպիսով, դրանք կկազմեն ՀՆԱ-ի 2 տոկոսը»։

Ֆրանսիան այս ոլորտում իր հատկացումները հետևողականորեն ավելացնում է 2017 թվականից ի վեր, երբ դրանք կազմել են 32 միլիարդ եվրո: Մինչև 2030 թվականը պաշտպանական ոլորտին հատկացումները կարող են հասնել 67,4 միլիարդ եվրոյի:

Ինչպես նշում է AFP-ն, սպառազինությունների ծրագրի ծախսերը նախատեսվում է ավելացնել 16 %-ով՝ մինչև 10,6 մլրդ եվրո: Միջուկային զսպման ուժերի ֆինանսավորումը կարող է աճել մինչև 7 մլրդ եվրո, ինչը 8 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից:

ՏԱՍՍ-ն իր հերթին հիշեցնում է, որ ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները ներկայացրել էին 2025 թվականի բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ծախսերի կրճատում 40 միլիարդ եվրոյով: Կառավարության պլանների համաձայն՝ հաջորդ տարի բյուջեի միագումար եկամուտները կարող են կազմել 536 միլիարդ եվրո, իսկ ծախսերը՝ 684 միլիարդ եվրո։ Այդպիսով, դեֆիցիտը կարող է լինել 148 մլրդ եվրոյի մակարդակում: Սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի պետական ​​պարտքը հասել է աննախադեպ ցուցանիշի՝ ավելի քան 3,2 տրլն եվրոյի։ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Անտուան ​​Արմանը չի բացառել, որ պարտքի սպասարկումը դառնա հանրապետության բյուջեի ամենամեծ ծախսային հոդվածը:




Լրահոս