
Համաշխարհային բանկը նախապայմաններ է առաջադրում Ուկրաինային օգնելու համար, այս մասին հայտնել է Ուկրաինայում ՀԲ ներկայացուցիչ Մարտին Ռայզերը:Այժմ շարունակվում են 2012-2016 թթ. Ուկրաինա-ՀԲ համագործակցության ծրագրի շուրջ բանակցությունները, որի շրջանակներում Ուկրաինայի համար նախատեսվում է 2.3 միլիարդի օգնություն: ՀԲ ներկայացուցիչը պարզություն է մտցրել բանակցության ընթացքի մեջ՝ բացեիբաց խոսելով եւ առաջադրանքներ տալով Ուկրաինայի կառավարությանը: