ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես ժպիտով եմ վերաբերվում». Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը` քաղաքական թիմի անդամ լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստերը։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

ArmLur.am-ը նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանին հարց ուղղեց՝ նշելով, որ նա պատգամավորի թեկնածու է եղել, ՔՊ քաղաքական թիմի անդամ, ինչպե՞ս պետք է հիմա արդարադատություն իրականացնի, կվստահե՞ն արդյոք նրա անաչառությանը։

Հիշեցնենք, որ դատավոր Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:

Բացի նախագահ Ռոբերտ Քոչարյանից, գործով մեղադրյալներ են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս