Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է։ ArmLur. am-ին տեղեկությունը հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։ Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները դպրոց են մտել անառակաբարո արարք կատարելու դեպքի մասին տեղեկություններ ստանալուց հետո, որը կատարվել է դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորություններից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

 




Լրահոս