Հայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Yandex Armenia-ն կազմակերպել էր միջոցառում, որը նվիրված էր արհեստական բանականությանն (AI) և մեքենայական ուսուցմանը: Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են մասնագետների պատրաստման արդի միտումները և կրթական ծրագրերի բարելավման հնարավորությունները: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի համալսարանների ներկայացուցիչներ, հասարակական տարածք Yandex Hall-ի գործընկերներ՝ YerevaNN և Armenian Code Academy, ինչպես նաև ուսանողներ, դասախոսներ, օնլայն կրթության մասնագետներ և այլ մասնագետներ:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ քննարկում կլոր սեղանի շուրջ, որտեղ մասնակցեցին Ամերիկյան համալսարանի (AUA), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայ-Ռուսակական համալսարանի (ՀՌՀ) պրոֆիլային ֆակուլտետների դեկաններ: Մասնակիցները քննարկել են մեքենայական ուսուցման ոլորտում մասնագետների պատրաստման ծրագրերը, նրանց հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները:

Քննարկման ընթացքում նշվեց, որ տեխնիկական մասնագիտությունների ուսանողները ձգտում են որքան հնարավոր է շուտ սկսել իրենց մասնագիտական կարիերան: Ուստի կարևոր է, որպեսզի ուսումնական ծրագիրը համապատասխանի բիզնեսի պահանջներին, իսկ ուսանողները ունենան հնարավորություն սովորելու գործնական մասնագետներից: Գործնական մասնագետների պատրաստման նպատակով Yandex Armenia-ն իրականացնում է մի շարք կրթական նախաձեռնություններ՝ համալսարանների հետ համատեղ: Օրինակ, ՀՌՀ-ի կիրառական մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողներին տրամադրվում է խորացված մեքենայական ուսուցում, իսկ ԵՊՀ-ում կազմակերպել է անվճար ինտենսիվ դասընթաց գեներատիվ մոդելավորման ոլորտի վերաբերյալ:

«Կարևոր է, որպեսզի ուսանողներն ունենան հնարավորություն շփվել իրենց ոլորտի հաջողակ մասնագետների հետ. կենդանի օրինակները հաճախ լավագույն մոտիվացիան են կրթության ոլորտում և կարիերայում հաջողությունների հասնելու համար: Այդ նպատակով մենք ստեղծել ենք Yandex Hall-ը՝ հասարակական տարածք մեր երևանյան գրասենյակում : Սա այն վայրն է, որտեղ կարելի է շփվել և փոխանակվել փորձով: Այստեղ պարբերաբար անցկացվում են հանդիպումներ, որտեղ երիտասարդ մասնագետները կարող են ոչ միայն լսել պրոֆեսիոնալների դասախոսություններ, այլև անձամբ շփվել նրանց հետ»,- ասաց Լուսին Միրզոյանը, Yandex Armenia մարդկային ռեսուրսների ղեկավարը:

Բացի այդ, Yandex ընկերության փորձագետները ներկայացրեցին, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում կրթության, դասավանդման և գիտական հետազոտությունների մոտեցումները: Իրենց խոսքով, արհեստական բանականության գործիքները, որոնք լայնորեն հասանելի են դարձել ընդամենը մի քանի տարի առաջ, արդեն ակտիվորեն ներդրվում են ամբողջ աշխարհում հայտնի առաջատար համալսարանների և տեխնոլոգիական ընկերությունների կրթական գործընթացներում: Տվյալ գործիքները օգնում են պատրաստել մասնագետներ ոչ միայն արհեստական բանականության, այլ նաև այլ ոլորտներում: Այս գործիքների տրամաբանական օգտագործումը թույլ է տալիս մշակել էլ ավելի արդյունավետ ուսուցման ռազմավարություններ ինչպես ուսանողների, այնպես էլ դասավանդողների և մենթորների համար:

Yandex Armenia ընկերությունը 2017 թվականից ակտիվորեն աջակցում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացմանը: Ընկերության կրթական նախաձեռնությունների թվում են՝ 2017 թվականին EIF հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ծրագրավորման դպրոցները՝ Վանաձոր և Գյումրի քաղաքներում, Armenian Code Academy-ի հետ գործընկերային ծրագրերը, ՀՌՀ-ում տվյալների գիտության դասընթացները և ԵՊՀ-ում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացները: Այս ծրագրերում ակտիվ մասնակցություն ունեցած բազմաթիվ շրջանավարտներ աշխատում են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և զարգացնում ծառայություններ ամբողջ աշխարհում:




Լրահոս