Ֆլորիդայում սկսել են «Միլթոն» փոթորկի պատճառած ավերածությունների վերացման աշխատանքները։ Փոթորիկն առաջացրել է հեղեղումներ և պտտահողմեր՝ առնվազն 16 մարդու կյանք խլելով։ Նահանգում բազմաթիվ տներ են ավերվել, ծառեր տապալվել, շուրջ 3 միլիոն բաժանորդ զրկվել է էլեկտրական հոսանքից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Միլթոն»-ի հետևանքները վերացնելու համար կարող են պահանջվել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Ըստ վերլուծաբանների՝ փոթորկի հասցրած վնասն ապահովագրական ընկերությունների համար կարող է արժենալ մինչև 100 միլիարդ դոլար, ինչի հետևանքով 2025 թվականին վերաապահովագրության գները կարող են բարձրանալ։
Սպիտակ տունը խոստացել է կառավարության աջակցությունը տրամադրել տուժածներին։
«Միլթոն» փոթորկից երկու շաբաթ առաջ Ֆլորիդա նահանգին էր հարվածել «Հելեն» փոթորիկը։ ԱՄՆ-ի հարավ-արևմտյան վեց նահանգներում «Հելեն»-ն առնվազն 232 մարդու կյանք է խլել։