
Այսօր Ստրասբուրգում տեղի է ունեցել գագաթնաժողով, որին մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի ղեկավարները,- հայտնում է eu.com -ը : Հանդիպման շրջանակներում առանցքային է եղել եվրոյի կայունության ապահովման հիմնահարցը: Գերմանիան եւ Ֆրանսիան ընդհանուր պայմանավորվածության են եկել ԵՄ հիմնարար փաստաթղթերի վերանայման հարցի շուրջ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: