ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ժողովրդավարության դպրոցում» Ալեն Սիմոնյանը խոսել է թքելուց, «զիբիլի վրայի կատվից» և «տեղը բերելուց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովրդավարության դպրոց»-ի սաների համար լեկցիա է կարդացել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ժողովրդավարության դպրոց»-ի սաների համար ՀՀ ԱԺ նախագահը խոսել է այն մասին, թե ինչպես կառուցել քաղաքական խոսքը, ինչպես մատուցել այն: Սա ստիպեց ArmLur.am-ին վերհիշել Ալեն Սիմոնյանի արտաբերած քաղաքական մտքերը:

Մինչ դրանց հիշեցումները, նկատենք, որ քաղաքական խոսքի մատուցման ձևի մասին խոսում է մի գործիչ, որի խոսույթն ու վարքը ոչ միայն քաղաքական օրինակելի դրսևորումներ չունի, այլև ժողովրդավարության հետ կապ չունի:

2023 թ-ի ապրիլի 20-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրավել էր ԱԺ ամբիոնը: Նրան ու մյուս ընդդիմադիրներին դահլիճից դուրս հանելուց հետո Ալեն Սիմոնյանը դարձյալ սպառնաց թքել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի խորհրդարանի լեգիտիմ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին անվանեց «զիբիլի վրայի կատու»։

Եվ այս կիսագողական, կիսափողոցային, կիսամարդկային ու թերևս կիսաքաղաքական խոսույթի հեղինակ պետական բարձրաստիճան պաշտոնյան մատաղ սերնդին սովորեցնում է քաղաքական խոսույթի կառուցում և մատուցում:

Ինչպես կասեր դասականը՝ դե եկ, վարդապե՛տ, ու մի՛ խենթացիր:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս