Փաշինյանը ստորագրել է ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ազատման որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հակոբ Վարդանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Վարդանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ հերթական պաշտոնյայի հրաժարականը պայմանավորված է իշխանությունների կողմից ՀԷՑ-ի վրա գործադրվող ճնշումներով։

ArmLur.am-ը նկատել է, որ ՔՊ-ն լծվել է ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանից խլելու գործին, ու տարբեր միջոցներով ճնշումներ է բանեցնում։ Անգամ Նիկոլ Փաշինյանն է միջամտում այս գործընթացին։

Հենց այս նույն պատճառով երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։




Լրահոս