Կորոնավիրուսով վարակման դեպքերը ՀՀ-ում որտեղ են ամենաշատը եղել 2024 թվականին․ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե 2024 թվականի հուլիս ամսին ՀՀ-ի մարզերում և մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսով վարակման քանի՞ դեպք է գրանցվել և ի՞նչ տարիքային խմբերի մոտ։

2024 թվականի հուլիս ամսին մայրաքաղաք Երևանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 145 դեպք։ 24 վարակման դեպք գրանցվել է 0-14 տարեկանների մոտ, 30 դեպք՝ 18-29 տարեկանների մոտ, 40 դեպք՝ 30-49 տարեկանների մոտ, 23 դեպք՝ 50-62 տարեկանների մոտ և 28 դեպք՝ 63 և բարձր տարիքի անձանց մոտ։

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակման 48 դեպք է գրանցվել։ 16 վարակման դեպք գրանցվել է 0-14 տարեկանների մոտ, 9 դեպք՝ 18-29 տարեկանների մոտ, 11 դեպք՝ 30-49 տարեկանների մոտ, 5 դեպք՝ 50-62 տարեկանների մոտ և 7 դեպք՝ 63 և բարձր տարիքի անձանց մոտ։

Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակման 57 դեպք է գրանցվել, որից 20-ը՝ 0-14 տարեկանների մոտ։ Վարակման 4 դեպք գրանցվել է 18-29 տարեկանների մոտ, 17 դեպք՝ 30-49 տարեկանների մոտ, 7 դեպք՝ 50-62 տարեկանների մոտ և 9 դեպք 63 և բարձր տարիքի անձանց մոտ։

Լոռու մարզում 2024 թվականի հուլիս ամսին կորոնավիրուսով վարակման 25 դեպք է գրանցվել։ Վարակման 8 դեպք գրանցվել է 0-14 տարեկանների մոտ, 8 դեպք՝ 18-29 տարեկանների մոտ, 4 դեպք՝ 30-49 տարեկանների մոտ, 2 դեպք՝ 50-62 տարեկանների մոտ և 3 դեպք՝ 63 և բարձր տարիքի անձանց մոտ։

Կոտայքի մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերը կազմել են 23-ը, որոնցից 14-ը՝ 0-14 տարեկանների մոտ, 3-ը՝ 18-29 տարեկանների մոտ, 2-ը՝ 30-49 տարեկանների մոտ, 2-ը ՝ 50-62 տարեկանների մոտ և 2-ը՝ 63 և բարձր տարիքի անձանց մոտ։

Տավուշի մարզում 2024 թվականի հուլիս ամսին կորոնավիրուսով վարակման 22 դեպք է գրանցվել, որից 6-ը՝ 0-14 տարեկանների մոտ, 1-ը՝ 18-29 տարեկանների մոտ, 6-ը՝ 30-49 տարեկանների մոտ, 9-ը՝ 63 և բարձր տարիքի անձանց մոտ։

Այլ մարզերում կորոնավիրուսով վարակման դեպքերը բավականին քիչ են եղել։

Համեմատելով այս վիճակագրությունը՝ կարելի է նկատել, որ կորոնավիրուսով վարակման ամենաշատ ցուցանիշները գրանցվել են մայրաքաղաք Երևանում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս