
Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի C դիվիզիոնի հանդիպում: Նա կլինի Բելառուս – Հյուսիսային Իռլանդիա խաղի մրցավարը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նալբանդյանի օգնականներն են լինելու Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան՝ Յուրա Մահտեսյանն է: VAR-ի սենյակում ևս կաշխատեն հայ մրցավարներ։
Բելառուս – Հյուսիսային Իռլանդիա խաղը կայանալու է հոկտեմբերի 12-ին Հունգարիայում: