71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը: Երգչուհու մահվան լուրը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է արվեստագետ Կարեն Հակոբյանը:

«Զառան այլեւս մեզ հետ չէ՝ ինչպես գեղեցիկ կապույտ երազ, անկրկնելի էություն… Միշտ իմ սիրո եւ աղոթքների մի մասը… Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես իմացա, որ նա այլեւս չկա… Արդեն մեկ ամիս… Մեկ ամիս»,- գրել է նա:

Զառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին՝ Երեւանում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ.-ին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում եւ հաղթել է։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում եւ ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ այլ կոմպոզիտորների երգերով։




Լրահոս