Բելգիայի ՏԻՄ ընտրություններին 42 հայ թեկնածու է առաջադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Բելգիայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Բելգիական քաղաքական դաշտի գրեթե բոլոր կուսակցությունների ցուցակներում կան հայ թեկնածուների անուններ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են 42 հայ թեկնածուներ, որոնք պայքարում են ավագանու անդամ դառնալու համար։ Հատկանշական է, որ հայ թեկնածուների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են։ Այս ոգեւորությունը պայմանավորված է հունիսին կայացած ֆեդերալ, ռեգիոնալ և եվրոպական ընտրություններում որոշ հայ թեկնածուների գրանցած արդյունքներով, որոնք, թեպետ բավարար ձայներ չհավաքեցին, բայց նրանց հավաքված քվեների քանակը խոսուն էր։

Բելգահայ համայնքը երկրի տնտեսական ու մշակութային կյանքում ամենաշատն ինտեգրված համայնքներից մեկն է։ Բելգահայ երիտասարդ սերունդը կոտրեց համայնքի՝ քաղաքականությունից հեռու մնալու հարյուրամյա կարծրատիպը՝ եւ որոշեց ակտիվորեն մասնակցել նաեւ քաղաքական կյանքին։ Բելգիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 42 հայ թեկնածուի առկայությունն աննախադեպ իրադարձություն է համայնքի համար։ Ըստ հարցումների՝ այս թեկնածուներից ոմանք ՏԻՄ ավագանու անդամ դառնալու շանսեր ունեն։ Թեկնածուների ցանկությունն է համայնքին հուզող հարցերը լսելի դարձնել քաղաքական մակարդակում։




Լրահոս