ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը դեպքից հետո վատացել է. փոխտնօրենը՝ կալանավորված ուսուցչի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը երկու ամսով կալանավորվել է: Իսկ ահա դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կատարվածից հետո վատացել է ու այսօր դպրոց չի գնացել:

Երեկ Կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում լարված վիճակ էր, իրավապահները մտել էին դպրոց ու ձերբակալել դպրոցի ֆիզիկայի ուսուցչին:

Դեպքին անմիջապես արձագանքեց քննչական կոմիտեն․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով»։

ԱԱԾ-ն դպրոց է մտել անառակաբարո արարք կատարելու տեղեկությունների հիման վրա եւ արդյունքում դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը կալանավորվել է: Անառակաբարո գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Դեպքից 1 օր անց դպրոցն այսօր սովորականի պես աշխատել է իր բնականոն հունով:

Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Խուրշուդյանն է դեպքից հետո վատացել ու այսօր դպրոց չի գնացել, իսկ ի՞նչ է պատմում դպրոցի տնօրենի տեղակալ Վերոնիկա Բաբաջանյանը։

2-րդ դասարանի աշակերտների աչքի առաջ է կատարվել ֆիզիկայի ուսուցչի ձերբակալումը, իսկ երեխաներին հանգստացնելու համար ասել են՝ ֆիլմ են նկարում։

Ինչով կավարտվի այս ամենը՝ պարզ չէ, սակայն դպրոցում կատարվածից հետո դեռ ուշքի չեն գալիս, իսկ իրավապահ մարմնում հրահանգված է դեպքի մասին չխոսել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս