Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականությունից չհեռանալու մասին խոսքին, ասել էր․ «Նախկին նախագահները պետք է իրենց կամքով դուրս գան քաղաքականությունից, եթե, իհարկե, Հայաստանի ապագայով մտահոգված են․ այլապես նրանք պետք է մերժվեն որպես այսօրվա իշխանական համակարգի պատճառ և անբաժանելի մաս»:
ArmLur.am-ը զրուցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ՝ հասկանալու, թե ինչ կարծիք ունի հայտարարության վերաբերյալ։
«Ձեր նշած հայտարարությունը չեմ լսել: Բայց, ամեն դեպքում, «В мире животных» հաղորդման Դրոզդովը չեմ, որ քաղաքական կապիկներին անդրադառնամ»,- պատասխանեց Միկոյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով քաղաքականությունից հեռանալու մասին հարցին, ասել էր․ «Ես 2008 թվականի ապրի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Բայց երկիրն այնպիսի վտանգների և արհավիրքների տակ է հայտնվել, և այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»։